Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է: Յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու իրեն վերաբերող տվյալները, թույլ չտալու, որ իր, իր կյանքի, իր առօրյայի եւ իրեն վերաբերող ցանկացած տեղեկություն օգտագործվի ապօրինի կերպով եւ անհանգստացնի իրեն:
Պատահական չէ, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված այս իրավունքն առարկայացնելու համար 2015 թվականին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը՝ սահմանելով այն կանոնները, որոնք պետք է պահպանել մարդու վերաբերյալ տվյալների հետ առնչվելիս:
Օգտատիրոջ ցանկացած գործողություն մշտապես պահպանվում է համացանցում, և դրա բովանդակությունը չի մոռացվում: Այդ իսկ պատճառով գործնականում անհնար է ամբողջությամբ ջնջել նախկինում համացանցում տարածած տեղեկությունները:
Հարցման արդյունքների չափման կարգ
Արդյունքներ
0-3 միավոր
Ձեր տվյալները վատ են պաշտպանված: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Ընտրեք բարդ գաղտնաբառեր, հաճախ փոխեք դրանք ու տարբեր հարթակներում օգտագործեք տարբեր գաղտնաբառեր: Օգտագործեք երկփուլանի վավերացում
բոլոր այն հարթակներում, որոնք ունեն այդ հնարավորությունը:
4-7 միավոր
Ձեր տվյալների պաշտպանվածությունը միջին մակարդակի է: Տվյալների պաշտպանությանն ուղղված որոշակի միջոցառումներ իրականացնում եք, սակայն բավականաչափ բծախնդիր չեք տվյալները պաշտպանելու հարցում:
Անհրաժեշտ է մի փոքր ավելացնել տվյալների պաշտպանությունը. ընտրեք բարդ գաղտնաբառեր, հաճախ փոխեք դրանք ու տարբեր հարթակներում օգտագործեք տարբեր գաղտնաբառեր: Օգտագործեք երկփուլանի վավերացում բոլոր այն
հարթակներում, որոնք ունեն այդ հնարավորությունը:
8-10 միավոր
Ձեր տվյալները լավ են պաշտպանված: Շարունակեք պահպանել անվտանգության նման բարձր մակարդակ:
Աղբյուրը՝
Զգու՛յշ, երեխաներ են ուղեցույց երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ
երեխաների եւ բոլորի համար
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Յունիսեֆ 2018
Number of questions in the test:
7